Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Իքս» պա­հը մո­տե­նում է

«Իքս» պա­հը մո­տե­նում է
04.10.2019 | 00:23
Չշ­տա­պենք, այ­նու­հան­դերձ, ար­ձա­նագ­րենք. Բատ­կա­յի` Ծա­ռու­կյա­նի հյու­րա­տա­նը գի­շե­րուց հե­տո ԲՀԿ «մարշ-բրա­սո­կը» դի­տար­ժան էր` Հրայր Թով­մա­սյա­նին «նվիր­ված» ա­պօ­րի­նի նա­խագ­ծի քվեար­կու­թյա­նը չմաս­նակ­ցե­լու մա­սով: Չնա­յած ԲՀԿ-ն մեկ ան­գամ չէ, որ ա­մուս­նա­ցած է ե­ղել, «հե­ղա­փո­խու­թյուն­ներ» ա­նե­լու ցան­կու­թյուն­ներ ու­նե­ցել: Մա­նա­վանդ որ ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում են լու­րե­րը, որ ի­րա­վա­պահ­նե­րը մի քա­նի ան­գամ ցան­կա­ցել են Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի վրա գործ հա­րու­ցել, Ծա­ռու­կյա­նի մտե­րիմ­նե­րը, ո­րոնք Փա­շի­նյա­նի մոտ «ա­սող» են, թույլ չեն տվել:
Անց­նենք քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա­նե­րին. հուն­վա­րի 14-ը սա­րե­րի հետևում չէ. դա այն ռեալ ժամ­կետն է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս պառ­լա­մեն­տա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ ա­նե­լու, գոր­ծող վար­չա­պե­տին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու: Նկա­տենք` մեկ այլ ֆլան­գով քա­ղա­քա­կա­նու­թյուն է մտ­նում Ար­թուր Վա­նե­ցյա­նը. ա­ռա­ջի­կա­յում, ըստ ա­մե­նայ­նի, նա կհայտ­նի քա­ղա­քա­կան դաշտ մտ­նե­լու մա­սին: Մյուս ֆլան­գով կար­ծես ար­դեն գա­լիս է Ծա­ռու­կյա­նը: Մնա­ցած­նե­րով` յա­ջոր­դիվ: Ի դեպ, նկա­տենք, որ վեր­ջին շր­ջա­նում խոս­վում է նաև Ար­թուր Վա­նե­ցյա­նին «ձեր­բա­կա­լե­լու» վար­կա­ծի մա­սին:
Կգ­նա՞ օր­վա իշ­խո­ղը դրան: Անհ­րա­ժեշտ դեպ­քում` գու­ցե և` ա­յո. «հար­կա­վո­րի ձեռ­քը չի դո­ղում նման հրա­մա­նագ­րեր «ստո­րագ­րե­լիս»: Կկա­րո­ղա­նա՞ «մար­սել» Ար­թուր Վա­նե­ցյա­նին: Խիստ կաս­կա­ծում ենք: Հա­զար պատ­ճա­ռով: Չթ­վենք: Մա­նա­վանդ որ, Վա­նե­ցյա­նի ա­մեն մի «խոս­քը» կա­րող է երկ­րա­շար­ժեր ա­ռա­ջաց­նել, իշ­խա­նու­թյուն ար­ժե­նալ շա­տե­րի հա­մար:
Ար­ձա­նագ­րենք պար­զա­պես. հնա­րա­վո՞ր է նախ­կին նա­խա­գահ, նախ­կին ԱԱԾ պետ ու­նե­նալ փա­կի տակ ու լի­նել ղե­կա­վար: Ո՛չ:
Անց­նենք ա­ռաջ, հաս­կա­նա­լու` ինչ կլի­նի Հրայր Թով­մա­սյա­նին «նվիր­ված» սահ­մա­նադ­րա­կան կար­գի հեր­թա­կան տա­պալ­ման ա­պօ­րի­նի օ­րի­նագ­ծի մա­սով (սահ­մա­նադ­րա­կան կար­գի ա­ռա­ջին տա­պա­լու­մը` իշ­խա­նու­թյու­նը փո­ղո­ցում` շան­տա­ժով` «կամ ես կլի­նեմ վար­չա­պետ, կամ ոչ ոք չի լի­նի» քայլն էր, երկ­րոր­դը` ԱԺ-ն նույ­նա­կան շան­տա­ժով լու­ծա­րե­լը, եր­րոր­դը` դա­տա­րան­նե­րի մուտ­քե­րը փա­կե­լը):
Ան­կախ նրա­նից` ինչ է ա­սել ԲՀԿ-ն, օ­րի­նա­գիծն ԱԺ-ի կող­մից ըն­դուն­վե­լու է: Օ­րի­նա­գի­ծը հնա­րա­վոր է և չըն­դուն­վեր, ո­րով­հետև «Իմ քայ­լում» խմո­րում­նե­րը հա­սել են պի­կին. այն­տեղ ոչ միայն աջ ձեռ­քը չգի­տե, ինչ է ա­նում ձա­խը, այլև ան­վս­տա­հու­թյան այն­պի­սի մթ­նո­լորտ է, ինչ­պի­սին 37 թվին էր, ուս­տի չէր բա­ցառ­վում, որ փակ-գաղտ­նի քվեար­կու­թյան ար­դյուն­քում օ­րի­նա­գի­ծը չհա­վա­քեր հա­մա­պա­տաս­խան ձայ­ներ:
Այդ իսկ պատ­ճա­ռով Փա­շի­նյա­նին օգ­նու­թյան հա­սավ «դա­սա­կան ընդ­դի­մա­դիր», իշ­խա­նու­թյան հա­մար բո­լոր կեղ­տոտ գոր­ծե­րը սե­փա­կան ձեռ­քե­րով կա­տա­րող (տես` ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին առն­չող «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» օ­րի­նա­գի­ծը) Էդ­մոն Մա­րու­քյա­նի ֆրակ­ցիան. վեր­ջինս «կողմ» կք­վեար­կի Հրայր Թով­մա­սյա­նի գոր­ծու­նեու­թյան դա­դա­րեց­ման մա­սին ա­պօ­րի­նի նա­խագ­ծին:
Երկ­րոր­դենք` նա­խա­գի­ծը միան­շա­նա­կո­րեն կըն­դուն­վի ԱԺ-ում: Վեր­ջին խոս­քը, սա­կայն, ՍԴ-ինն է: Կհա­ջող­վի՞ իշ­խա­նու­թյուն­նե­րին ՍԴ-ում ու­նե­նալ վեց ձայն (ե­րեքն ար­դեն ու­նեն): Մեր աղ­բյուր­նե­րը հս­տակ ու ա­ներկ­բա պն­դում են` այս պա­հին` ոչ, իսկ թե հե­տա­գա­յում ինչ ճն­շում­ներ կկի­րառ­վեն (ճն­շում­նե­րը ՍԴ ան­դամ­նե­րի վրա ա­մեն վայր­կյան ու ա­մե­նա­զո­րեղ ձևով են ըն­թա­նում), պարզ կդառ­նա ա­ռա­ջի­կա­յում:
ՈՒ թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, իշ­խա­նու­թյուն­նե­րը ծն­կի բե­րեն նաև այս մի «բաս­տի­լը»` ՍԴ-ն, ա­պա «պետք» է... հան­գց­նել Հա­յաս­տա­նի լույ­սերն ու հե­ռա­նալ, ո­րով­հետև ՍԴ-ով հան­ձն­վում է պե­տու­թյու­նը, եր­կի­րը։ Ա­մե­նը:
Ին­չու՞: Շատ պարզ: ՍԴ-ն լոկ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի «գոր­ծի» ո­րոշ­ման մար­մին չէ, և դե­մար­շը վեր­ջի­նիս քայ­քայ­ման, ոչն­չաց­ման դեմ ա­մենևին այդ տես­լա­կա­նով չի սահ­մա­նա­փակ­վում։ Ան­գամ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հաս­տատ­ման կամ ժխտ­ման հա­մար չէ այս հզոր դե­մար­շը:
ՍԴ-ն ան­գամ սպաս­վող կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը նա­խա­գա­հա­կա­նով փո­խա­րի­նե­լու` վար­չա­պե­տա­կան խա­խուտ, ա­մեն րո­պե ան­վս­տա­հու­թյան թի­րախ հան­դի­սա­ցող մար­մին չէ:
Դրա հա­մար չէ սևե­ռու­մը Հրայր Թով­մա­սյա­նի ան­ձի նկատ­մամբ: ՍԴ-ն Ար­ցա­խյան խնդ­րի, սպաս­վող հան­րաք­վե­նե­րի «զո­նան» է, ին­չից կախ­ված է ա­մեն բան, այդ թվում և «հե­ղա­փո­խու­թյան» ու «հե­ղա­փո­խա­կան­նե­րի», բայց ա­ռա­ջին հեր­թին` Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը:
Ամ­բող­ջա­պես:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ